Բաքուն դատապարտել է ՀՀ-ում և Ֆրանսիայում Ադրբեջանի դրոշի այրումը և պատասխանատվություն պահանջում

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

Բաքուն խստորեն դատապարտում է ադրբեջանական դրոշի այրումը ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Ջահերով երթի» ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, թե «Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է ժամանակին կանխեին նման արշավները, որոնք էթնիկ ատելության մարմնացում են, և համապատասխան անվտանգության միջոցառումներ ձեռնարկեին»։

«Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս գործողությունների համար պատասխանատուներին։ Նման գործողությունները, որոնք ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածելակերպի հստակ դրսևորում են, որը դեռևս ուժեղ տարածում ունի Հայաստանում և դրանից դուրս, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսօր Ադրբեջանի դրոշն այրելու կապակցությամբ իր դժգոհություններն էր հայտնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ Փաշինյանը դատապարտել է այդ գործելակերպը՝ այն գնահատելով «անպատասխանատու և անընդունելի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի