Կայա Կալլասը Բաքվում ՀՀ-Ադրբեջան կարգավորումն է քննարկել

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Բաքվում բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բաքվի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և կանաչ անցման ոլորտներում, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային հարաբերություններում և մաքուր էներգիայի մատակարարման գործում։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ «հետհակամարտական ​​շրջանում»։

«Բայրամովը կրկին ընդգծել է պաշտոնական Բաքվի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ պահանջների վերացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանն է»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Բանակցություններին հետևած մամուլի ասուլիսում էլ Բայրամովը հայտարարել է, որ հնարավորություն են ունեցել քննարկելու ընդհանուր աշխարհագրության անվտանգության իրավիճակը, շարունակվող հակամարտությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա և մի շարք այլ հարցեր։

«Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին իրավիճակի մասին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից կրկին մանրամասն բացատրվեցին։ ԵՄ-ի մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Սա նոր դիրքորոշում չէ, այն քննարկվում է արդեն երկու տարի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, թե ներկայում «Հայաստանից սպասվում է համապատասխան քայլերի ձեռնարկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման ուղղությամբ»։

Բայրամովը նաև դժգոհել է Հայաստանի սպառազինումից՝ շեշտելով․ «Հայաստանի արագ սպառազինումը մնում է սպառնալիքի աղբյուր»։

Նա նաև ասել է, թե տարածաշրջանում «հայկական ռևանշիստական միտումների շարունակականությունը լուրջ մտահոգության առարկա է»։

«Ռևանշիստական միտումների մասին խոսելով՝ կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական և թուրքական դրոշների  այրման վերջին դեպքին։ Նույնը, ցավոք, տեղի է ունեցել երեկ Ֆրանսիայում։ Մեր սպասումն այն է, որ այս երկրների համապատասխան կառույցները լուրջ քայլեր ձեռնարկեն՝ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը որպես քրեական արարք համարելու համար»,- հայտարարել է Բայրամովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ Փաշինյանը դատապարտել է այդ գործելակերպը՝ այն գնահատելով «անպատասխանատու և անընդունելի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի