Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը սկսել է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 2024 թ-ին նա ԵՊՀ-ից ստացել է 78,750 դրամ աշխատավարձ։ Եվս 14․2 մլն դրամ աշխատավարձ նա ստացել է Ազգային ժողովից։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Արշակյանը 2024-ին այլ եկամուտ չի ունեցել։
Նա հայտարարագրել է 10 հազար դոլար և 2․5 մլն դրամ կանխիկ գումար, բանկային հաշվին՝ 756 հազար դրամ։

Անշարժ գույքի բաժնում Հակոբ Արշակյանը միայն 1 բնակարան է նշել՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և չի հայտարարագրել Ջրվեժում գտնվող ամառանոցը։ Դրա մասին տեղեկանում ենք նրա կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի 2023 թվականի հայտարարագրից (2024-ի հայտարարագիրը Արշակյանի կինը դեռ չի ներկայացրել)։ Ամառանոցը համատեղ սեփականություն է, գնվել է 2023-ին 12․7 մլն դրամով։
Արշակյանն ունի 2 վարկ (ընդհանուր մայր գումարը՝ 4․4 մլն դրամ), որոնք հիփոթեք չեն, իսկ ահա նրա կինը 3 հիփոթեք է հայտարարագրել՝ 9․4 մլն դրամ այգետնակի, 47․7 մլն դրամ և 1․8 մլն դրամ 2 բնակարանի համար։

Հակոբ Արշակյանը բաժնետեր է «Արաքսիս Ինժեներինգ» (100%, գործունեությունը ժամանակավոր դադարեցված է), իսկ կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, բաժնետեր է «Դրիմբոքս» (40%), «Իէ Ստուդիո» (48%) ընկերություններում։

Կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, «Սինոփսիս» ընկերության 15 հազար դոլար արժողության արժեթղթեր ունի, նաև ներդրում ունի «Դրիմբոք» ընկերությունում՝ 20 հազար դրամ։ Նա 11 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Սինոփսիս Արմենիա»-ից։ Թադևոսյանը 4․9 մլն դրամ և 600 հազար դրամ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունից, թե ինչ բնույթի՝ չի նշվում։

Համատեղ սեփականության վերաբերյալ պարզաբանման խնդրանքով գրավոր հարցմամբ դիմել ենք Հ․ Արշակյանին։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Գայանե Խաչատրյան