Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին գրոհել են Շույան, որտեղ գտնվում է Սումիի հարձակմանը մասնակցած ռուսական հրթիռային բրիգադը

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

ՌԴ Իվանովոյի մարզի իշխանություններն ապրիլի լույս 25-ի գիշերը հայտնել են Շույա քաղաքի վրա ԱԹՍ-երի հարձակման մասին, որտեղ տեղակայված է 112-րդ գվարդիական հրթիռային բրիգադը, որին Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը մեղադրել էր ապրիլի 13-ին Սումիի վրա հարձակման համար, գրում է Current time-ը։

«Շույա քաղաքում հետ է մղվում անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Հանգստություն պահպանեք, տեղափոխվեք անվտանգ վայր»,- ասվում է Իվանովոյի մարզի կառավարության տելեգրամ ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

Astra տելեգրամ ալիքն էլ հաղորդում է, որ Շույայի բնակիչները հայտնում են քաղաքում պայթյունների և ազդանշանների մասին։

Ավելի ուշ Իվանովոյի մարզի իշխանությունները հայտնել են, որ մի քանի ԱԹՍ-ներ են խոցվել։ Դրանց թիվը չի նշվում։

«Շույայում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի ռեժիմը պահպանվում է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան»,- նշում են տեղի իշխանությունները։

Ռոսավիացիան էլ հայտարարել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Նիժնի Նովգորոդի օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ավելի ուշ օդանավակայանի գործունեության սահմանափակումները վերացվել են։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի և Ղրիմի օդային տարածքում խոցվել է ուկրաինական 79 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով՝ բռնակցված Ղրիմի երկնքում խոցվել է 59 անօդաչու թռչող սարք, Սև ծովի վրա՝ 11, Բելգորոդի մարզում՝ 4, Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում՝ 2-ական, իսկ Իվանովոյի մարզում՝ 1 ԱԹՍ։

Հավելենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ են գրոհում Շույան։ Հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 16-ին և 17-ին։ Ռուսաստանի զինված ուժերի 112-րդ գվարդիական հրթիռային բրիգադը տեղակայված է Շույա քաղաքում, որը գտնվում է Իվանովոյից 30 կիլոմետր հեռավորության վրա։

Ապրիլի 13-ին Սումիի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել էր 35, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի