Բաքուն արձագանքել է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Կանադայի ԱԳ նախարարի ուղերձին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի ուղերձին, որում նա անդրադարձել էր նաև Արցախի հայերի բռնի տեղահանմանը։

«Կանադայի Հայ Դատի հանձնախմբի շահերի պաշտպանությամբ զբաղվելը, կանադական ազգային շահերն առաջնահերթ համարելու և միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու փոխարեն, լուրջ մտահոգություններ է առաջացնում արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար անհրաժեշտ դատողության և իրազեկության վերաբերյալ։ Ցավոք, Դուք երբեք չեք ճանաչել ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների տառապանքները, որոնք բախվել են էթնիկ զտումների, կոտորածների, վայրագությունների, մշակութային ոչնչացման և մարդկության դեմ այլ հանցագործությունների, որոնք կատարվել են Հայաստանի կողմից։ Միայն բարի հիշեցում՝ միշտ հավատարիմ մնացեք փաստերին, այլ ոչ թե հայկական սփյուռքի կեղծ նարատիվներին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Միաժամանակ, նա հերթական անգամ փորձել է արդարացնել Արցախից հայերի բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը՝ այն անվանելով «հակահաբեկչական միջոցառում»։

«Ադրբեջանի կողմից 2023 թվականին ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումներն օրինական և համաչափ պատասխան էին Ադրբեջանի տարածքներում գտնվող Հայաստանի անօրինական ռազմական ստորաբաժանումների սադրանքներին։ 24 ժամից պակաս տևած գործողությունը նպատակ ուներ չեզոքացնել հայկական անօրինական ռազմական կազմավորումները և ենթակառուցվածքները՝ լիովին համապատասխանելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները չեն ենթարկվել հարձակման, և հայ բնակիչների հեռանալը տարածաշրջանից կամավոր ընտրություն էր»,- հայտարարել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Մելանի Ժոլին, անդրադառնալով Արցախի հայերին, հայտարարել էր․ «Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի