ԱՄՆ նախագահի բանագնաց Ուիթկոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա․ Ուշակով

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը նախատեսում է այս շաբաթ այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Իզվեստիան։

Նա, սակայն, չի նշել Ուիթկոֆի ժամանման օրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ուիթկոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Բանակցությունների թեման Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերն էին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ բանակցությունների մեկնարկից առաջ նրանց հանդիպումն անվանել էր լավ հնարավորություն՝ Թրամփին ռուսական կողմի տեսակետը փոխանցելու համար։

Wall Street Journal-ը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Ուիթկոֆը կարող է կրկին այցելել Ռուսաստան՝ շաբաթվա վերջին Լոնդոնում կայանալիք ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Ապրիլի 23-ին նա մասնակցելու է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ միասին։

Հանդիպմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներն ու ազգային անվտանգության խորհրդականները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի