Բիզնեսի համար՝ լիզինգային նոր հնարավորություններ․ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է Leasing EXPO 2025-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ ու խոշորագույն ցուցահանդեսը Հայաստանում՝ Leasing EXPO 2025-ը։ Ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, դարձել է կայուն հարթակ բիզնեսի զարգացման համար։ Կազմակերպիչը «Big Projects» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, բիզնեսի համար դարձնել առավել հասանելի ու կիրառելի։ Leasing EXPO-ին ներգրավված են ոչ միայն բանկեր, այլև առաջատար մատակարար ընկերություններ՝ տարբեր ոլորտներից։

Ցուցահանդեսին ներկայացված են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, բեռնատարներ և էլեկտրոմոբիլներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային և ջերմոցային տնտեսություններ։ Ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 50 ընկերություն։ Հայաստանում լիզինգային ոլորտում մասնագիտացված ու ամենամեծ նման պորտֆել ունեցող «ԱԿԲԱ լիզինգ»-ը ցուցահանդեսի հիմնական գործընկերն է։

Էլեկտրոմոբիլների վաճառքով զբաղվող «ABC Motors» ընկերությունը էքսպոյին մասնակցում է երկրորդ անգամ՝ տպավորված լինելով նախորդ տարվա արդյունքներից։ Ընկերությունն այս անգամ ևս ներկայացնում է շահավետ լիզինգային առաջարկներ։

«Steelstandard» ընկերությունը, որը զբաղվում է պարենային ապրանքների մշակմամբ, դրանց արտադրության համար անհրաժեշտ գործարանների նախագծմամբ և արտադրական տեխնոլոգիաների մշակմամբ, էքսպոյին ներկայանում է հատուկ առաջարկով՝ բոլոր գործարքների համար տրամադրելով 5 տոկոս զեղչ։

Արդյունաբերական, կոմերցիոն և կենցաղային սառնարանների նախագծմամբ ու մոնտաժմամբ, պահեստամասերի վաճառքով զբաղվող «Ref Centre» ընկերությունը Leasing EXPO-ին մասնակցում է առաջին անգամ։

«EUROTRUCK» ընկերությունն էքսպոյին ներկայացնում է MAN ապրանքանիշը՝ լինելով դրա միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Էքսպոյի շրջանակում անցկացվում են նաև B2B հանդիպումներ և սեմինարներ։ Գլխավոր հովանավորներն են «EcoVille»-ը և «Premium Machinery Armenia»-ն։ Հովանավորների թվում են նաև «Armenian Leasing Company» և «Unimine» ընկերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան