«Ներողությո՛ւն խնդրեք»․ թեժ քննարկում՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ առաջարկվող նախագիծը վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններին՝ կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

«Ոչ ոք չի ասում՝ հարկ հավաքել պետք չէ, որևէ մեկն էլ չի ասում, որ համայնքային կյանքը բարելավել պետք չէ: Խնդիրը հարկահավաքման սկզբունքների սոցիալական կոմպոնենտը վերացնելու մեջ է: Մոտավորապես՝ 6 անգամ աճելու է միջին և ցածրարժեք գույքի գույքահարկը: Ասում ենք՝ հարկային բեռն ավելի շատ դրեք էն խավի վրա, որը դա կարողանում է տանել»,- նշեց պատգամավորը:

Ավեստիսյանը նաև նշեց, որ նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով 2021 թվականից ներդրվող ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման բեռի աճի կասեցումն է 2026 թվականի հունվարի 1-ից։
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց թե, Թադևոս Ավետիսյանը մանիպուլացնում է, ընդդիմադիր պատգամավորն հակադարձեց՝ ներողություն պահանջելով։

Մանրամասները՝ տեսանյութում։