Ալիևի օգնականն Արցախում հայտարարել է՝ «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր ստատուս քվո է ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում Արցախի պետական համալսարան  օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների այցի ժամանակ։

Նա հայտարարել է, թե, իբր, Ստեփանակերտը «Ադրբեջանի պատմության հնագույն և նշանակալի բնակավայրերից մեկն է։ Նա հավելել է՝ «այսօր Ադրբեջանը, տարածաշրջանում նոր ստատուս քվո ստեղծելով, կյանքի է վերադարձնում Խանքենդին (Ստեփանակերտ)»։

Հաջիևը խոսել է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, Արցախի ղեկավարների ու պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարություններին։

«Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատուներն այժմ օրենքի առաջ են կանգնել։ Դատավարություններն Ադրբեջանում շարունակվում են։ Հուսով ենք, որ թափանցիկ և բաց դատական ​​​​հետաքննությունների արդյունքում արդարությունը կվերականգնվի։ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել է նոր ստատուս քվո՝ հիմնված միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Հավելենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց ԼՂ-ի նկատմամբ, որը հանգեցրեց Արցախի հայության բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը։ Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի հայաթափումից հետո Բաքուն շարունակում է ապօրինի յուրացնել տեղի հայ բնակչության գույքը, ինչպես նաև ավերել հայերին պատկանող տները, շինությունները, պատմամշակությային ժառանգության օբյեկտները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի