ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների վերաբերյալ

Լուրեր

16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
Բոլորը

Ռուզաննա Ադանալյանի՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մուտքի դիմաց արած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հանրությանը իրազեկել հետևյալի մասին:

Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունից ընդհուպ էթիկայի սահմաններն անցնող ձևակերպումներով արտահայտվող դժգոհություններին՝ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների, իրականացված քննության վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանին բազմիցս տրվել են պարզաբանումներ: Բավական է միայն նշել, որ տիկին Ադանալյանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը, այնուհետև՝ երկու ընդունելություններ կազմակերպվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալների մասնակցությամբ:

Կազմակերպված ընդունելության ժամանակ Ռ. Ադանալյանի ներկայացրած փաստարկները, տեղեկանքի ձևով, ուղարկվել են գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար, որի հիման վրա իրականացվել են հավելյալ դատավարական գործողություններ:

  1. Նրա կողմից վարկած է առաջ քաշվել որդու սպանությանը կոնկրետ անձի՝ Հովհաննես Թոփչյանի առնչության մասին: Գործով ձեռք բերված ապացույցներով այն չի հաստատվել. քեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այդ մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այդուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնց կատարումն արդյունք չի տվել:
  2. Տիկին Ադանալյանը հայտարարել է, որ որդուն մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Սակայն դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացություններից,  դրանք տված փորձագետների՝ դատարանում տված ցուցմունքներից հետում է, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերություններն ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես չափային և այլ հատկանիշներով նույնական երկու, այնպես էլ մեկ գործիքով պատճառելը:
  3. Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները պարբերաբար փոփոխվել են: Նա պնդել է, որ իրենց տանը սպանությունը կատարվել է թմրանյութերի իրացման հետ կապված:

Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Դեպքից ամիսներ անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Դրա շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, փորձաքննությամբ ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։

  1. Ապա Ռուզաննա Ադանալյանը որդու սպանությունը կապել է նախորդ օրերին նախկին ամուսնու՝ Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ՝ որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ Ռուզաննա Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Այս պնդումը ոստիկանության միջոցով ևս ստուգվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:
  2. Ռուզաննա Ադանալյանը նաև պնդել է, որ շտապօգնության բրիգադը միտումնավոր պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել որդուն, ավելին՝ Արտյոմ Ադանալյանին «թույն» է ներարկվել: Այս պնդումները ևս ուսումնասիրության առարկա են դարձվել, և պարզվել է, որ տուժողին ներարկվել է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի դեղերի ցանկում ներառվող «Ատրոպին» դեղամիջոցը:

Հարկ է արձանագրել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Արտյոմ Ադանալյանի սպանությունը կատարելու մեջ մեղավոր է ճանաչվել Արթուր Մարտիրոսյանը  դատապարտվելով ազատազրկման 11 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ Ռուզաննա Ադանալյանը բերել է վերաքննիչ բողոք՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով։

Իր որդու սպանության, թմրամիջոցի ապօրինի իրացման գործերին առնչվող հարցերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ կազմակերպված հերթական ընդունելության արդյունքներով, Ռ.Ադանալյանի մտահոգությունները փարատելու, նրա կողմից ներկայացվող տեղեկությունները նորից ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հանձնարարությամբ վերսկսվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փաստի առթիվ հարուցված և կասեցված քրեական գործի վարույթը: Դրա շրջանակներում կրկին կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, որոնք վերաբերել են ինչպես թմրամիջոցի իրացման հանգամանքներին, այնպես էլ Ռ.Ադանալյանի որդու սպանության հետ կապված մի շարք հանգամանքներին։ Սակայն կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ կրկին ձեռք չեն բերվել գործի համար նշանակություն ունեցող էական փաստեր։

Բացի այդ, կազմակերպված ընդունելության արդյունքներով՝ կրկին տուժողի իրավահաջորդի կողմից իր որդու սպանության վերաբերյալ բարձրացված մի շարք հարցեր փարատելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական քննության ընթացքում մեղադրող-դատախազը չի առարկել Ռ.Ադանալյանի և նրա ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքին: Ավեին. դատախազը միացել է նաև տուժող կողմի ներկայացրած միջնորդությանը, որը վերաբերել է հնարավորության դեպքում Վերաքննիչ դատարանում գործը վերաքննության կարգով քննելուն և բողոքում ներկայացված միջնորդություններին այդ կերպ ընթացք տալուն։  

Այսպիսով, որքան էլ փորձ արվի հասկանալ որդեկորույս մոր վիշտը և արդարությունն վերականգնելու յուրովի ընկալումները, հարկ է փաստել, որ բացարձակապես անհիմն և անարդարացի են ինչպես ՀՀ գլխավոր դատախազության, այնպես էլ անձամբ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին Ռ. Ադանալյանի կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները, իրողություններն ու փաստերը խեղաթյուրելու, յուրովի մեկնաբանելու և այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու ձգտումները: