Այսօր ղրղզներն են, վաղը կարող են լինել հայերը․ ՌԴ-ից ապօրինի միգրանտներին արտաքսում է սպառնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցցանցերում տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս իրավապահները Ղրղզստանի քաղաքացիներին ստիպում սողալ և պառկել հատակին, իսկ դիմակավորված ուժայինները քայլում են ղրղզ միգրանտների վրայով։ Միգրանտների աղմկահարույց ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի «Բոդրոստ» բաղնիքում անցած շաբաթ։ 

Ոստիկանները որևէ ապօրինի գործողություն դեպքի մասնակիցների նկատմամբ չեն իրականացրել՝ կատարվածն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Մոսկվան պնդում է՝ իրավապահներն անցկացրել են ռեյդեր և հայտնաբերել 25 ներգաղթյալի, որոնք խախտել են ՌԴ-ում գտնվելու կարգը։ 

Ղրղզստանի քաղաքացիների հետ տեղի ունեցածը սպառնում է բոլոր ապօրինի միգրանտներին՝ ասում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նրա խոսքով՝ փետրվարի 5-ից հետո ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի պայմաններում ՌԴ-ն գրեթե ամեն օր իրականացնում է «Անլեգալ միգրանտ» ծրագիրը։

Արդեն երկու ամիս է՝ Ռուսաստանում գործում է միգրացիոն արտաքսման ռեժիմը։  Փորձագետի խոսքով՝ արտաքսման ռեժիմի օրենքի փոփոխության մեջ հստակ ամրագրված է, որ ՌԴ իրավապահ մարմիններն իրավունք ունեն մուտք գործել միգրանտի բնակարան, այդ թվում, այսպես ասած, հաղթահարել միգրանտների դիմադրությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ 

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որը մի քանի տարի բնակվել է ՌԴ-ում,  ասում է՝ միգրացիոն քաղաքականության կոշտացումը կարող է նպաստել ռուսաստանաբնակ հայերի՝ Հայաստան վերադարձի գործընթացին։ 

Բեժանյանը ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է՝ որևէ պարագայում կեղծ փաստաթղթեր չգնել, մասնավորապես, երեխաների համար։ ՌԴ-ում գտնվելու կարգը խախտելու  հիմքով ՀՀ քաղաքացիների արտաքսման դեպքեր վերջին շրջանում գրանցվել են։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշում է երկու դեպք, երբ երեխան օրինական փաստաթղթեր չի ունեցել։ Արդյունքում երեխաներին տարել են միգրացիոն բանտ և ծնողների հետ միասին արտաքսել։ 

Մանրամասները` տեսանյութում։ 

Անի Թամրազյան