Կառավարությունը կստեղծի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, պաշտոնակատար կնշանակվի Վահագն Թևոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

«Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ կստեղծվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

«Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային և սոցիալական բովանդակություն, որը կամ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով, կամ դա շատ բարդ է իրականացնել»,- ասաց նախագիծը ներկայացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում խնդիր է առաջացել՝ ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից։

Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Հանրային հեռարձակողի խորհդի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը։ Նա Հանրային Հեռուստաընկերության Լրատվական ալիքի ղեկավար Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Նա նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ Փաշինյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեից։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։