Բայրամովը մանրամասներ է հայտնել Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանը միշտ աջակցում է երկխոսությանը և հարցերի քննարկմանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջ հետ։ Ես այդ հանդիպումը համարում եմ բավականին օգտակար։ Նույնիսկ եթե հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, այնուամենայնիվ, հնարավորություն է ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։ Այսպիսով, իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր»,- ասել է Բայրամովը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը կրկին Հայաստանին է հասցրել  չլուծված հարցերը, որոնց վերացումն անհրաժեշտ է՝ վերջնական համաձայնության հասնելու համար։

«2022 թվականից ի վեր մենք հետևողականորեն մեր պահանջները փոխանցում ենք Հայաստանին, այդ թվում՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Մենք նաև հայկական կողմի ուշադրությունը հրավիրել ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու փորձերի անհեռանկարայնության վրա»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի