Թեհրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում․ Իրանի ԱԳ փոխնախարար

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած լարվածությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարծես, անխուսափելի է։ Երկու երկրների հետ էլ բարեկամական կապեր ունեցող Իրանն առաջարկում է նպաստել վերջնական համաձայնագրի ստորագրմանը։ The Tehran Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

Նա նշել է Թեհրանի հանձնառությունը հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին և պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ու Բաքվին համաձայնության հասնելու հարցում։ Պաշտոնյան ընդգծել է համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և կոչ արել երկու երկրներին կենտրոնանալ ապագայի վրա՝ նշելով, որ փաստաթուղթը պատրաստ է անհապաղ ստորագրման: Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժ չպետք է կիրառվի մեկ այլ երկրի տարածքն օկուպացնելու համար։

Իրանի ԱԳ փոխնախարարը տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա՝ խաղաղ ապագա ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մարտին հայտարարել էին, որ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու։ Մինչ Երւանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, Բաքուն շարունակում է տարբեր նախապայմաններ(կապված ՀՀ Սահմանադրության  փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ) առաջ քաշել փաստաթուղթը չստորագրելու համար։ Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ «ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջները շարունակվում են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի