ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի  առաքելությանը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  առաքելությանը՝  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին` փոխնախարար Արտակ Քամալյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախանշվել են հետագա համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները:

Անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին՝ Արտակ Քամալյանն իր խոսքում հատկապես կարևորել է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ոլորտում կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների բարելավումը, միջազգային լավագույն փորձի և գիտական մտքի ձեռքբերումների պրակտիկ կիրառումը:

Հնարավոր համագործակցության ուղղությունների թվում անդրադարձ է կատարվել մարքեթինգային և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև մեքենա-տրակտորային կայանների ստեղծման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի: