Ուկրաինան կրկին գրոհել է Շույա քաղաքը․ հարված է հասցվել ՌԴ ԶՈւ հրթիռային բրիգադին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ապրիլի լույս 17-ի գիշերը հարձակվել են ՌԴ Իվանովոյի մարզի Շույա քաղաքի վրա։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ «քաղաքում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի ռեժիմ, գործում է հարձակման մասին նախազգուշացման համակարգ»։ Վարչակազմը հայտնել է, որ հարձակումը հետ է մղվել, ոչ ոք չի տուժել, գրում է Meduza-ն։

Շույայի բնակիչները պայթյունների մասին հայտնել են ժամը 3:50-ի սահմաններում, նշում է Astra տելեգրամյան ալիքը: Տեղի բնակիչները նկարահանել են հարձակման պահը, ինչպես նաև հարվածից հետո բռնկված հրդեհը։ Astra-ն տեղորոշել է ձայնագրություններից մեկը․ ըստ աղբյուրի՝ այն նկարահանվել է Ռուսաստանի ԶՈՒ 112-րդ հրթիռային բրիգադի ռազմավանից 180 մետր հեռավորության վրա։ Տեսանյութերից մեկի հեղինակը պատմել է, որ զորամասում հրդեհ է եղել։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 17-ի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը երկրի վեց մարզերում խոցել են ուկրաինական 71 անօդաչու թռչող սարք, միաժամանակ, Իվանովոյի մասին գերատեսչությունը ոչինչ չի նշում։

Հավելենք, որ ուկրաինական ԱԹՍ-ները 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են հարձակվում Շույայի վրա։ Իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Ուկրաինայի ՊՆ հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովն ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի 112-րդ հրթիռային բրիգադին մեղադրել էր ապրիլի 13-ին Սումիի վրա հարձակում իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 35 և վիրավորվել ավելի քան 100 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի