Հայաստանը սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին

Լուրեր

17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Բոլորը

Հայաստանը սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, սպասում է արձագանքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք սահմանազատման շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք նրանց արձագանքին: Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում կարող ենք շարունակել»,–ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ ընդհանուր համաձայնություն կա սահմանազատումը շարունակել հյուսիսից հարավ: «Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ ընկած որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-նշել է նա:

Փաշինյանը չի կարծում, թե փակուղային իրավիճակ է՝ վստահեցնելով, որ հետևողականորեն իրականացնելու են սահմանազատումը շարունակելու ուղղությամբ աշխատանքները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում՝ մոտ 12 կիլոմետր հատված:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները հունվարի 16–ին կայացած հանդիպման ընթացքում համաձայնության էին եկել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: