Նոր Սահմանադրության ընդունման դեպքում պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը  ՀՀ վարչապետը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև արդարադատության համակարգի մասին՝ հարցնելով ամո՞թ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։

«Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնն արած չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր՝ հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից»,- նշեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունները։

«Արդարության և արդարադատության ոլորտում առկա պրոբլեմները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավայրի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած և մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը՝ որպես օպերաշխատողների, քննիչների, դատախազների և դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել՝ որպես երդվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունն ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։

Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդն արդար է, ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, դատավոր, դատախազ, քննիչ կամ ոստիկան»,- հավելեց վարչապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։