Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.10.2018 | 14:43ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացմամբ՝ սահմանին իրավիճակը կայուն է։
«Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։
Հստակեցնող հարցին՝ վարչապետը իրավիճակի կայունությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հետ, ինքն է՞լ է համակարծիք, Տոնոյանն արձագանքեց. «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»: