Երգչուհի Քեթի Փերին, Ջեֆ Բեզոսի հարսնացուն և բացառապես կանանցից բաղկացած տիեզերական անձնակազմը վերադարձել են Երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին տիեզերք է թռել ամերիկյան New Shepard հրթիռով՝ որպես վեց կանանցից բաղկացած անձնակազմի անդամ։ Թռիչքը կազմակերպել է Blue Origin-ը, որը պատկանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։

Փերրիից բացի՝ թռիչքին մասնակցել է Բեզոսի հարսնացուն՝ լրագրող Լորեն Սանչեսը, ակտիվիստ Ամանդա Նգուեն, ավիատիեզերական ինժեներ և ձեռնարկատեր Այշա Բուն, կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը, CBS News-ի ռադիոհաղորդավարուհի Գեյլ Քինգը։

Սա առաջին՝ բացառապես կանանցից բաղկացած անձնակազմն է Վալենտինա Տերեշկովայի 1963 թվականի թռիչքից ի վեր։

BBC-ռուսական ծառայության հաղորդմամբ՝ բացառապես կանանցից բաղկացած անձնակազմը վերադարձել է Երկիր։ Դեպի տիեզերք թռիչքը տևել է մոտ 11 րոպե։

NS-31 առաքելությունը Blue Origin-ի New Shepard հրթիռի 11-րդ տիեզերական թռիչքն էր մարդկանց և, ընդհանուր առմամբ, 31-րդը։ Մինչ օրս ծրագրի շրջանակում տիեզերք է ուղարկվել 52 մարդ։ Ընկերությունը չի բացահայտում, թե որքան է New Shepard-ով թռիչքի մեկ տեղի արժեքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի