Սարսափելի է․ Թրամփը` Սումիի վրա ռուսական հարձակման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 13-ին ուկրաինական Սումիի վրա Ռուսաստանի հարձակումը «սարսափելի» է անվանել։

«Կարծում եմ՝ դա սարսափելի էր։ Ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել, բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է։ Կարծում եմ՝ ամբողջ պատերազմը սարսափելի է, այդ պատերազմի սկսվելը իշխանության չարաշահում է»,- հայտարարել է Թրամփը։

Նա կրկին Ուկրաինա ռուսական ներխուժման համար մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։

«Սա Բայդենի պատերազմն է, սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ շատ կարճ ժամանակ։ Սա պատերազմ է, որը տեղի է ունեցել Բայդենի օրոք։ Նա նրանց միլիարդավոր դոլարներ է տվել։ Ես պարզապես փորձում եմ կանգնեցնել սա, որպեսզի կարողանանք շատ կյանքեր փրկել։ Սրանք ուկրաինացիների և ռուսների կյանքերն են, բայց ես ուզում եմ միայն կանգնեցնել դա»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Բայդենը երբեք «չպետք է թույլ տար», որ պատերազմը սկսվի։

Հավելենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը բալիստիկ հրթիռային հարձակում են իրականացրել Սումի քաղաքի վրա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով 34 զոհ կա, այդ թվում՝ երկու երեխա։

Գերատեսչությունը նշում է, որ վիրավորվել է 117 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Հարձակումը տարեսկզբից ի վեր ամենամահաբերն է։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Հյուզը հայտարարել է, որ հարձակումն «ուժեղ հիշեցում» է խաղաղության բանակցությունների անհրաժեշտության մասին։

«Սումիի վրա հրթիռային հարձակումը հստակ և հզոր հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ այս սարսափելի պատերազմը դադարեցնելու համար, տեղի ունենում վճռորոշ պահին»,- ասել է նա։

«Սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Թրամփը և նրա վարչակազմն այդքան ժամանակ և ջանք ծախսում՝ փորձելով վերջ դնել այս պատերազմին և հասնել երկարատև խաղաղության»,- իր հերթին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ուկրաինայի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն էլ X-ում գրել է, որ «Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական զորքերի հարձակումը Ծաղկազարդի օրը անցնում է պարկեշտության բոլոր սահմանները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի