Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը և այս դիրքորոշումը հայտնել է բոլոր կողմերին՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի։

«Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, ընդհակառակը, մեր տարածաշրջանը կպարտվի»,- լրագրողներին ասել է Էրդողանը Եթովպիա կատարած աշխատանքային այցից վերադառնալիս։

«Մենք մեր բոլոր գործընկերներին փոխանցել ենք, որ դեմ ենք Իրանի դեմ ռազմական միջամտությանը: Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական էսկալացիան և լարվածության աճը մեր տարածաշրջանը կտանի ավելի մեծ անորոշություն»,- հավելել է նա։

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ամենաբարձր մակարդակով կապի մեջ է ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ՝ երկու երկրների միջև լարվածության հարցով։

«Ես վերջերս խոսել եմ Իրանի նախագահի հետ: Հաջորդ օրը ես նաև զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Այս բոլոր զրույցների ընթացքում մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք գտնել առաջընթացի ճանապարհ։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա: Մենք կպահպանենք և կամրապնդենք այս հույսը»,- նշել է նա։

Անդրադառնալով Գազայի Խաղաղության խորհրդին՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կմասնակցի նորաստեղծ խորհրդի առաջին նիստին, երկիրը կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, քանի որ հավաքը համընկնում է Ռամադանի առաջին օրվա հետ։

«Իմ կարծիքով՝ Գազայի հարցը մարդկության խղճի փորձությունն է։ Մենք առաջին օրվանից հստակ ցույց ենք տվել, թե որտեղ ենք գտնվում այս փորձության մեջ։ Գազայի մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի տառապանքները պետք է դադարեցվեն հիմա։ Նպատակը պետք է լինի հրադադարը մշտական ​​դարձնելը, Գազային մարդասիրական օգնությունը առանց ընդհատումների հասցնելը և երկու պետությունների լուծման հիմքերի ամրապնդումը։ Հուսով եմ, որ Գազայի Խաղաղության խորհուրդը կնպաստի երկար սպասված կայունությանը, հրադադարին և, ի վերջո, Գազայում խաղաղությանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի