Ի տարբերություն ՀՀ-ի՝ Կրեմլը Ղրղզստանը համարում է ռուսական ազդեցության հաջող օրինակ. բացահայտվել են Ղրղզստանով զբաղվող ԱԴԾ գործակալների անունները

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Կրեմլի նոր վարչության ղեկավարությունը, որը նաև աշխատում է Ղրղզստանի հետ, կապված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ։ Այս մասին տեղեկացել է The Insider-ը, փոխանցում է Kloop-ը։

Այս վարչության նախագծերը ֆինանսավորվում են փախստական ​​մոլդովացի օլիգարխ Իլան Շորի կողմից, որի շքեղ ինքնաթիռներն օգտագործում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Լրատվամիջոցը նշել է Ղրղզստանում ռուսական ազդեցության նախագծերում ներգրավված մի քանի հետախուզության աշխատակիցների անուններ։

Երկար տարիներ Ռուսաստանի «փափուկ ուժն» արտասահմանում խթանվում էր Դմիտրի Կոզակի գլխավորած արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի նախագահի վարչությունում։ 2025 թվականի օգոստոսին Պուտինը նրան ազատեց աշխատանքից և լուծարեց այդ վարչությունը։ Դրա փոխարեն, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի առաջարկով, ստեղծվել է Ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը (ՌԳՀՎ)։

The Insider-ը պարզել է, որ նոր վարչությունն արտասահմանում իր ակտիվ գործունեությունը սկսել է Ղրղզստանից, որը, ի տարբերություն Հայաստանի և ԵՏՄ-ի որոշ այլ երկրների, Կրեմլը համարում է Ռուսաստանի հաջող ազդեցության օրինակ։

Գերատեսչությունը ղեկավարում է Կիրիենկոյի «մարդը»՝ նախկին լրագրող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վադիմ Տիտովը՝ «Բլիթ» մականունով։ Քսան տարի առաջ նա վարել է «Վրեմեչկո» հեռուստահաղորդումը, ապա երկար տարիներ աշխատել է Կիրիենկոյի ղեկավարությամբ «Ռոսատոմ»-ում։

2025 թվականի նոյեմբերին Տիտովն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Ղրղզստան որպես ՌԳՀՎ-ի ղեկավար։

«Երկիրը գնալով ավելի ու ավելի է ընկնում Կրեմլի խիստ վերահսկողության տակ, իսկ տեղական բանկերն ու կրիպտո ծառայություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել միջազգային պատժամիջոցները»,- ասվում է The Insider-ի հրապարակման մեջ։

Բիշքեկում Տիտովը մասնակցել է «Ռուսաց լեզվի և մշակույթի Եվրասիական կենտրոնի» բացմանը։ Նախկին «Միսս Մոլդովա», «Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան միացել է դրա հոգաբարձուների խորհրդին:

Կենտրոնը ֆինանսավորվում է փախստական ​​մոլդովացի օլիգարխ Իլան Շորի կողմից, որը հետախուզվում է Քիշնևի երեք բանկերից 1 միլիարդ դոլար անօրինական կերպով դուրս բերելու համար: 2024 թվականին Շորի կրեմլամետ «Եվրասիա» կազմակերպությունն ընդգրկվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում՝ Մոլդովայի ընտրություններին միջամտելու համար։ Վադիմ Տիտովը նաև մասնակցել է Nomad TV քարոզչական հեռուստաալիքի գործարկմանը, որի շարժական ստուդիան մի քանի ամիս կանգնած էր երկրի կենտրոնական հրապարակում:

The Insider-ը հաղորդում է, որ հեռուստաալիքի լրագրողների մեծ մասն անցել է անվճար ուսուցում «Եվրասիա» կենտրոնում, որը ֆինանսավորվել է Շորի կողմից։ Տիտովի հետ Բիշքեկ ժամանած Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հեռուստաալիքը պետք է հեռարձակի «ճիշտ տեսանկյունը»։

Տիտովին Բիշքեկում ուղեկցել է նրա տեղակալ Անտոն Ռիբակովը, որը նույնպես նախկին լրագրող է։ Ըստ The Insider-ի՝ նրա աշխատանքը վերահսկում է ԱԴԾ գնդապետ Վալերի Մաքսիմովը, որը նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում։ Նշվում է, որ Մաքսիմովը նախկինում վերահսկել է Ղրղզստանում անցկացված ընտրությունները և տեսել են տեղական մոսկվամետ ընդդիմության հետ։

Ռիբակովը սերտորեն համագործակցում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ​​ինստիտուտի հետ, որի վերահսկիչ խորհրդի կազմում են Արտաքին հետախուզության ծառայության, ԱԴԾ-ի 5-րդ ծառայության և ԱԴԾ-ի հակահետախուզական գործողությունների վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ինստիտուտը ղեկավարում է Արտաքին հետախուզության ծառայության կադրային պահեստազորի սպա Վլադիսլավ Գասումյանովը, որը նախկինում լրտեսել է Եվրոպայում և կարողացել է բարեկամանալ Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։

Նոր տարուց առաջ Մոսկվայում ՌԳՀՎ-ի աշխատակիցների համար փակ սեմինար է անցկացվել՝ քննարկելու Ռուսաստանի «փափուկ ուժի» արտերկրում կիրառման նպատակներն ու մեթոդները։ Որպես հաջողված օրինակ՝ նշվել է Ղրղզստանի իրավիճակը, որտեղ իշխանություններն «ուշադիր լսում են Կրեմլի խորհուրդները, իսկ ռուսական ընկերությունները վերահսկողություն են հաստատել երկրի տնտեսության գրեթե կեսի նկատմամբ», նշում է The Insider-ը։

Նշվում է, որ սեմինարի մասնակիցների թվում նկատվել է ԱԴԾ փոխգնդապետ Ալեքսեյ Կլեշչևը։ Նա իր ծառայությունը սկսել է խիստ գաղտնի ԱԴԾ 16-րդ կենտրոնում (71330 զորամաս), որը որսում, վերծանում և մշակում է էլեկտրոնային հաղորդագրությունները։

Կլեշչևի հետ միասին ԱԴԾ 16-րդ կենտրոնի երեք գործընկերներ հետախուզվում են ՀԴԲ-ի կողմից։ Նրանց սպառնում է 20 տարվա ազատազրկում Միացյալ Նահանգներում՝ ատոմակայանների, էներգետիկ ընկերությունների և նավթագազային ընկերությունների համակարգչային ցանցերի հաքերային հարձակումների համար։

Kloop-ն ավելի վաղ արդեն հաղորդել է Իլոն Շորի կապերի մասին Ղրղզստանի հետ, թե ինչպես է նա օգնում Կրեմլին խուսափել պատժամիջոցներից երկրի միջոցով, թե ինչպես է նա ռուսական միլիարդներ ներգրավում Բիշքեկում կրիպտոարժույթի միջոցով և ինչպես է նախագահ Սադիր Ժապարովին մասնավոր ինքնաթիռ տրամադրել։ Մոլդովայի գործընկերները վերջերս պարզել են, որ Ժապարովն օգտագործում է մեկ այլ շքեղ ինքնաթիռ, որը Շորը գնել է կեղծ անձանց միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի