Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները մոտ երկու շաբաթ առաջ վերադարձել են տուն՝ մայրիկի մոտ։ Երեխաները ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում էին։ 

«Երկու հանգամանք է աշխատել երեխաների վերադարձի վերաբերյալ որոշման հարցում։ Առաջինը՝ մոր խնդրանքները։ Համապատասխան օղակները՝ խնամակալության հանձնաժողովը, համայնքի պատասխանատուները բավական ժամանակ չէին շտապում երեխաների վերադարձի վերաբերյալ որոշում ընդունել, որովհետև պարզ չէր՝ այն, ինչ տեղի է ունեցել, որքանով էր մորը հայտնի»,- ասում է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։

Նա նկատի ունի՝ պարզ չէր՝ արդյո՞ք երեխաների մայրն իմացել ու լռել է, թե՞ առհասարակ չի իմացել, թե ինչ է տեղի ունեցել փոքրիկի հետ։ 

«Ամենայն հավանականությամբ, համոզվեցին, որ մայրը որևէ կերպ տեղյակ չի եղել, որովհետև կայացվեց շատ կարևոր որոշում, որ երեխաները պիտի վերամիավորվեն մոր հետ»,- ընդգծում է Անտոնյանը։

Միրա Անտոնյանն ասում է՝ բացի մոր խնդրանքներից՝ երեխաների հոգեբանական վիճակը նույնպես հաշվի են առել կենտրոնից նրանց տեղափոխելու համար։ Նշում է՝ այս փուլում ընտանիքը պետք է գտնվի մշտական վերահսկողության ներքո։

Երեխաները 6 ամիս ժամկետով են տեղափոխվել։ Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կշարունակեն մնալ մոր մոտ, եթե ոչ, ապա կրկին կտեղափոխվեն ՀՕՖ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ օրեր առաջ մարզպետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն ուսումնասիրել է ընտանիքի բնակության պայմանները։

«Մարզպետի աշխատակազմն իրենց հատկացրել է ֆինանսական աջակցություն՝ վառելիքի և մնացած պարագաների ձեռքբերման համար։ Համայնքապետարանը ևս աջակցություն է տրամադրել, եթե ճիշտ եմ հիշում, սննդի փաթեթ է հատկացվել 50,000 դրամի չափով»,- նշում է մարզպետը։

Սարգսյանը վստահեցրեց, որ ընտանիքը կմնա խնամակալության հանձնաժողովի մշտադիտարկման ներքո, և անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվի նոր աջակցություն։ Պաշտոնյայի խոսքով՝ երեխաները հաճախում են դպրոց, և որևէ խնդիր չի արձանագրվել թե՛ ուսման, թե՛ հասակակիցների հետ շփման առումով։ Միրա Անտոնյանն ասում է՝ բարդ էր երեխաների հետ աշխատանքը, հատկապես Տիգրանի՝ խոսքի խնդիրներ ունեցող եղբոր, որը, ըստ ամենայնի, ականատես է եղել սպանությանը։

Կենտրոնում փորձել են հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված երեխայի վարքը, որքանո՞վ է հնարավոր նվազեցնել տեղի ունեցածի ազդեցությունը։ Սպանությանը, ենթադրաբար, ականատես երեխան դեպքից հետո ձեռքն անընդհատ կոկորդին էր տանում, Անտոնյանն ասում է՝ կենտրոնում չի խոսել, բայց  դադարել է այդ գործողությունն անել։

Երեխաներն ապրում են մոր հետ առանձին, այն տանը, որտեղ նախկինում էին բնակվում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Ընտանիքում միակ աշխատողը մայրն է, ընտանիքը ստանում է նաև հաշմանդամության թոշակ։ 3-ամյա Տիգրան Օվանեսովին սպանած հայրը՝ Արմեն Օվանեսովը, կալանավորված է։ 

Պաշտոնական վարկածով՝ Տիգրանը տնից դուրս էր եկել իրենից ավագ եղբոր հետ։ Հետո ճանապարհին հանդիպել են հորը, և վերջինը ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է երեխային։ Փոքրիկի դին հայտնաբերվել էր մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ծափաթաղից մի քանի կմ հեռու։ 

Ըստ մեղադրանքի՝ երեխային սպանելուց հետո հայրը դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել էր Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված։ Գործն ուղարկվել է դատարան, մեղադրյալ Արմեն Օվանեսովը կալանքի ժամկետը երկարձգվել է մինչև ապրիլի 3-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան