Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման հարցեր

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Նիստը վարում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։

Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։

Այսօր ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։