Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջը

Լուրեր

25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում:
Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: Նա ընդգծել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար չափազանց կարեւոր է ունենալ հուսալի բարեկամներ, երկու երկրների միջեւ համագործակցությունն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում:

Հակոբ Արշակյանը խոսել է վերջին դիվանագիտական փոխայցերի, այդ թվում՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի եւ Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի մասին՝ որպես երկու երկրների միջեւ աճող քաղաքական եւ դիվանագիտական կապերի արտացոլում:

Զրուցակիցները վերահաստատել են ակտիվ համագործակցության կարեւորությունը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան եւ առեւտուրը, Հայաստանի ռազմավարական դիրքը՝ որպես դեպի Եվրոպա եւ դեպի հյուսիս տարանցիկ երթուղի, ինչպես նաեւ Իրանի կենսական կապերը Պարսից ծոցի, Հնդկաստանի եւ Արեւելյան Ասիայի հետ: Նշվել են երկու երկրների համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում հետագա համագործակցությունը խթանող առանցքային գործոններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ նրա սահմանների անխախտելիությանը մշտապես սատարելու համար:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ պատրաստ ենք շարունակելու փոխգործակցությունն ու համագործակցությունը: Մենք կանգնած ենք մեր ընկերների իրավունքների կողքին»,- նշել է Համիդ-Ռեզա Հաջի Բաբային:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, եւ խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: