Բելգիան հանձնառու է աջակցել Հայաստանին քաղաքական կարևոր հարցերում․ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Հակոբ Արշակյանին

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշման համար:

Պետեր Դը Ռուվերը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարեւոր հարցերում: Նա նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալի քայլ էր, եւ որ Բելգիան հնարավորության դեպքում պատրաստ է աջակցել Հայաստանին: Անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացման թեմային՝ Պետեր Դը Ռուվերն ընդգծել է, որ պատրաստակամ են աջակցելու գործընթացին. գործընթացն ու ժամկետներն ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական:

Հակոբ Արշակյանը գործընկերներին մանրամասներ է ներկայացրել մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը խորհրդարան էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Կարեւորելով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը եւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում՝ ԱԺ փոխխոսնակն ակնկալիք է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:
Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը՝ ցանկանալով տեղեկանալ դրա հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված համաձայնագրին, դրա ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նորանոր նախապայմաններին եւ արհեստական խոչընդոտներին, ինպես նաեւ խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը: