Իրանի հետ համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում և միմյանց ռազմական օգնության տրամադրում․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ռազմական դաշինք չէ երկու երկրների միջև, երեքշաբթի ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է Ինտերֆաքսը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ստեղծում և չի նախատեսում միմյանց ռազմական օգնություն տրամադրում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում՝ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ժամանակ։

Միևնույն ժամանակ, Ռուդենկոն հիշեցրել է «Ռուսաստանի կամ Իրանի վրա հարձակման դեպքում ագրեսորին ռազմական կամ այլ օգնություն չտրամադրելու մասին», ինչպես նաև «ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի հիման վրա առաջացող տարաձայնությունների լուծմանն աջակցելու մասին» հոդվածները:

«Պայմանագիրը կոչված է կայունացնող դեր խաղալ Մերձավոր Արևելքում, կնպաստի Ռուսաստանին և Իրանին հարևանությամբ գտնվող Մերձկասպյան, Անդրկովկասյան և Միջինասիական տարածաշրջանների անվտանգության պահպանմանը և դրական ներդրում կունենա եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- նշել է Ռուդենկոն։

Հավելենք, որ ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա  հունվարին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի