Բարերարի միջնորդությամբ վերանորոգվել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցը
Հասարակություն
03.10.2018 | 20:37Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Ջերալդ Թրփանջյանին դպրոցի կապիտալ վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու եւ իրականացնելու համար:
Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը եւ դրանց շարունակական արդիականացումը՝ դա համարելով կրթության մակարդակի բարձրացման հիմնական գրավականներից: