Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն օդում կախված հարցեր կան․ Կրեմլ

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն նախ պետք է պատասխանել մի շարք հարցերի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ մնում է հարցերի մի ամբողջ շարք: Այս հարցերը կախված են օդում, և մինչև հիմա ոչ ոք դրանց պատասխանը չի տվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը դժգոհություն էր հայտնել Ուկրաինային ռուսական հարվածների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, պետք է դադարեցվեն։

Ըստ Պեսկովի՝ պատասխաններ պահանջող հարցերը կապված են «ինչպես Կիևի ռեժիմի անվերահսկողության, այնպես էլ Կիևի ռեժիմի անկարողության հետ՝ վերահսկելու ծայրահեղ ազգայնական մի շարք ստորաբաժանումների գործողությունները, որոնք պարզապես չեն լսում Կիևին»։

«Դա կապված է նաև Կիևի հետագա ռազմականացման պլանների հետ: Հետևաբար, այս բոլոր նրբությունները դեռ օրակարգում են: Եվ, համերաշխ լինելով շուտափույթ հրադադարի անհրաժեշտության գաղափարի հետ, մենք պետք է ապահովենք մեր շահերը և հստակեցնենք հենց այն ասպեկտները, որոնց մասին խոսել եմ»,- ասել է նա։

Թրամփն ավելի վաղ Ռուսաստանին կոչ էր արել դադարեցնել հարձակումներն Ուկրաինայի վրա։

«Մենք խոսում ենք Ռուսաստանի հետ: Մենք կցանկանայինք, որ նրանք դադարեցնեն: Ես չեմ սիրում ռմբակոծությունները: Ռմբակոծությունները շարունակվում ու շարունակվում են: Ամեն շաբաթ մարդիկ են մահանում, հազարավոր երիտասարդներ են մահանում»,- ասել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի