Կայացել է Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան. ամփոփվել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգին տեղի ունեցավ Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունը հայկական շարականների ու ժողովրդական երաժշտության միաձուլում է, որը հուզել է տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Երաժշտության հեղինակ, օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Դաննան ստեղծագործության մեջ օգտագործել է հայ ժողովրդական «Կռունկ» և «Երազ» երգերը, «Ուր ես, մայր իմ» շարականը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Համերգի ընթացքում հնչել է նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի «Styx» ալտի, խառը երգչախմբի և նվագախմբի համար։ Մենակատար՝ ալտահար Սառա ՄըքԷլրավի։ Ալտահարը նշում է, որ ստեղծագործությունն առասպելական Ստիքս գետի մասին է, որը բաժանում է կյանքը մահից։ Եվ ըստ նրա՝ ալտն այստեղ հանդես է գալիս որպես այս 2 աշխարհների միջև ուղեկից։ «Սա աներևակայելի լիրիկական, հոգևոր և իսկապես տպավորիչ ստեղծագործություն է»,- ասում է Սառա ՄըքԷլրավին։ Նշենք, որ Ալտահար Սառա ՄըքԷլրավին համերգի ընթացքում որպես բիս կատարեց Կոմիտասի «Շողեր ջանը»:

Երեկոյի ընթացքում հնչել է նաև լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի իրականացվում էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ։
Փառատոնը եզակի հնարավորություն է ճանաչելու ու գնահատելու մեր ժամանակների հեղինակավոր կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները