Գյումրեցիներին հարցրեք՝ կընտրեի՞ն Մարտուն Գրիգորյանին, եթե իմանային, որ իր ձայները տալու է Վարդան Ղուկասյանին․ Վահագն Ալեքսանյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Մեզ համար սպասելի էր, որ Մարտուն Գրիգորյանն անհրաժեշտ քվեներ կտա Վարդան Ղուկասյանին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա հիշեցրեց, որ Գյումրիում տեղի ունեցած սցենարի մասին իրենք էին զգուշացնում։ Իշխանության ներկայացուցչի գնահատմամբ՝ ընդդիմությունը կարողացավ գյումրեցիներին խաբել։

«Իհարկե, Մարտուն Գրիգորյանը սուտ խոսելով փորձում էր մեզ հակադարձել՝ ասելով,  որ այդ մենք ենք փորձում Վարդան Ղուկասյանի միջոցով «քաղաքը տանել»։ Էս սցենարը տառացիորեն մենք նկարագրել ենք։ Կարողացան գյումրեցիներին ներկայացնել, իբրև, նման բան չկա, մենք ենք խաբում, սև քարոզչություն ենք անում։ Մեկն ասում է՝ ինքը չի պատրաստվում վերարտադրել ոչ մեկին։ Մարտուն Գրիգորյանը, որպես ազնիվ մի սամուրայ ու Վարդանիկի դեմ պայքարող մի ասպետ խոսում էր այն մասին, որ իրականում մենք ենք Վարդան Ղուկասյանի հետ տակից խաղեր տալիս։ Սակայն, իրականությունը էկավ ու բախեց բոլորի դուռը»,- նշեց նա։ 

Ըստ Ալեքսանյանի՝ շատերը ընտրել են Մարտուն Գրիգորյանին՝ հավատալով նրա խոսքերին, թե ստացած քվեները պահելու է։

«Մարտուն Գրիգորյանն իր քաղաքական կարիերան կառուցել է նրա վրա, որ ասել է՝ Վարդան Ղուկասյանը հանցագործ է, ամենաթողության մեջ է ապրում։

Մարտուն Գրիգորյանի քաղաքական կարիերան ու քաղաքական անտագոնիզմը Վարդան Ղուկասյանի հետ, երևի, ամենախորը անտագոնիզմն է, որ կարելի է պատկերացնել։ Մարտուն Գրիգորյանը «գցեց» իր ընտրողներին, ովքեր հավատալով նրան, թե ձայները պահելու է, նրան են ընտրել։ Նա «գցեց» նաև իր շրջապատի ամենամտերիմ մարդկանց։ Գնացեք Մարտուն Գրիգորյանին ընտրած գյումրեցիներին հարցրեք՝ կտայի՞ն իրենց ձայնը Մարտուն Գրիգորյանին, եթե իմանային, որ նա իր ձայները տալու է Վարդան Ղուկասյանին»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ իր գլխավորած դաշինքը կապահովի անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի Գյումրիի  համայնքապետ ընտրվի «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ պատրաստ են  համայնքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել էր «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով և ստացել 20,48 % ձայն։

Մանյա Պողոսյան