Ալիևը Եվրոպայում Ադրբեջանի բնական գազի պահանջարկի երաշխիքներ է պահանջում

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «մեծացնում է իր հիդրոէներգետիկ ներուժը սեփական ներդրումների միջոցով, հատկապես, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններում»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարների հանդիպման ժամանակ։

«Կարելի է ասել, որ Ադրբեջանի՝ որպես գործընկերոջ դերը էներգետիկ անվտանգության ոլորտում միայն կաճի։ Ցանկանում եմ նշել, որ դրա արդյունքում հնարավոր կլինի խնայել հսկայական քանակությամբ բնական գազ, որն այժմ օգտագործվում է ներքին կարիքների համար և կուղարկվի արտահանման»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է՝ Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ իր բնական գազը դեռ մի քանի տարի պահանջարկ կունենա Եվրոպայում։

«Եթե մենք նման երաշխիք չունենանք, ապա ո՛չ ընկերությունները, ո՛չ երկրները գումար չեն ներդնի: Այսպիսով, բնական գազի հսկայական դեֆիցիտ կլինի։ Իսկ մեր պաշարները հայտնի են, ակնկալում ենք նաև նոր հանքավայրերում արդյունահանման աշխատանքների սկիզբ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը շեշտել է՝ այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 12 երկրների։ Դրանցից 10-ը եվրոպական երկրներ են, այդ թվում 8-ը՝ Եվրամիության անդամ։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը ներկայում աշխատում է ամբողջ հզորությամբ։ Հարավկովկասյան գազատարը, TANAP-ը և TAP-ը այս միջանցքի երեք անբաժանելի մասն են:

«Դրանք աշխատում են ամբողջ հզորությամբ, և մենք պետք է ընդլայնենք դրանք», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ են միջոցներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի