Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Սաուդյան Արաբիայում, Օմանում և ԱՄԷ-ում

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական և սպասված հյուր է Մերձավոր Արևելքում։ Տարբեր երկրներում նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ կատարողական արվեստը և հանդես է գալիս համերգային յուրատեսակ ծրագրերով։ Այս անգամ նվագախումբը մեկնել է Սաուդյան Արաբիայի Դհահրան քաղաք․ տեղեկացնում են նվագախմբի լրատվական ծառայությունից։

Ithra թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ կներկայացնեն Game on համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ Game on-ը բավականին բարդ ծրագիր է նվագախմբի համար։ Համերգային երեկոն կզուգորդվի նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվելիք պատկերներով։

Այնուհետև նվագախումբը կմեկնի Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատ։ Մասկատի Արքայական օպերային թատրոնում նվագախումբն ապրիլի 10-ին և 11-ին հանդես կգա երկու համերգով՝ ներկայացնելով «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հանրահայտ ֆիլմի երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։ Այս համերգները նույնպես կուղեկցվեն տեսանյութերով։

 

Բոլոր համերգների տոմսերը վաղուց սպառվել են։

Ապրիլի 22-28-ն էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում ելույթ կունենա Classical Violin Olympus միջազգային մրցույթում։