ԱՄՆ-ի մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար. ԱՄՀ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված փոխադարձ մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Մենք դեռ գնահատում ենք հայտարարված մաքսատուրքային միջոցների մակրոտնտեսական հետևանքները, բայց դրանք բացահայտորեն զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության հեռանկարների համար դրա դանդաղ աճի շրջանում: Կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են էլ ավելի վնասել համաշխարհային տնտեսությունը», – նշել է նա:

«Մենք Միացյալ Նահանգներին և նրա առևտրային գործընկերներին կոչ ենք անում կառուցողական աշխատանքի՝ առևտրային լարվածության կարգավորման և անորոշության նվազեցման նպատակով», – հավելել է հիմնադրամի ղեկավարը։

Նա ասել է, որ ԱՄՀ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի  հետևանքների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա նշել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10 տոկոսի չափով։ Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​​մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից սահմանել է 25 տոկոս մաքսատուրք երկիր ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար:

Թեմայի առնչությամբ դիտեք Factor.am-ի պատրաստած տեսանյութը։