Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում ընդհանուր 208 միլիարդ դոլար են կորցրել Թրամփի մաքսատուրքերի որոշման պատճառով

Լուրեր

17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
17.07.2026 | 15:31
Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով
17.07.2026 | 15:21
Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը ապրիլի 3-ին նվազել է, ընդհանուր առմամբ, 208 միլիարդ դոլարով: Արժեթղթերի շուկաները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լայնածավալ առևտրային մաքսատուրքերի մասին, գրում է Bloomberg-ը։

Կորուստները չորս խոշորագույններից են ինդեքսի 13-ամյա պատմության մեջ և ամենանշանակալիցը՝ COVID-19 համաճարակի գագաթնակետից ի վեր։ Հինգշաբթի միլիարդատերերի կարողության կեսից ավելին անկում է ապրել՝ միջինը 3,3%-ով։

Ամենից շատ տուժել են ամերիկացի միլիարդատերերը, այդ թվում՝ Meta-ի և Amazon-ի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգն ու Ջեֆ Բեզոսը: Երկու ընկերությունների բաժնետոմսերն ապրիլի 3-ին ընկել են 9%-ով:

Meta-ի արժեթղթերի արժեքի անկումը Ցուկերբերգի կարողությունը կրճատել է 17,9 մլրդ դոլարով, իսկ Բեզոսը կորցրել է 15,9 մլրդ դոլար՝ Amazon-ի բաժնետոմսերի գնի նվազման պատճառով։

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի կարողությունը ապրիլի 3-ին նվազել է 11 մլրդ դոլարով: Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության կապիտալիզացիան նվազել է 5,5%-ով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի