ՀՀ-ում 2024թ․ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 և ճնշումների այլ ձևերի 71 դեպք է եղել․ Freedom House

Լուրեր

28.04.2025 | 19:24
Գյումրիում վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները. ՆԳՆ
28.04.2025 | 19:18
Հնարավոր եմ համարում Բաքվի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:13
Օրենքն եք հարմարեցրել տենդերին. թեժ զրույց` Քասախի բնակչի և ՏԿԵ փոխնախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 19:10
Զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա. Ավանեսյան
28.04.2025 | 19:00
Շատ վտանգավոր է, որ Փաշինյանը Սահմանադրական հանրաքվեի գնա, դա կազմալուծելու է ՀՀ ինքնիշխանությունը․ Նարինե Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 18:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի համատեղ մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.04.2025 | 18:42
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն․ Էդգար Ղազարյանը նամակներ փոխանցեց պատգամավորներին
28.04.2025 | 18:27
Դեսպան Վահագն Աֆյանը հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին
28.04.2025 | 18:22
Երևանում քաղաքացին 5-րդ հարկից ընկել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
28.04.2025 | 18:18
150 մետր կարելի է քայլել Երևանի քաղաքային տրանսպորտից օգտվելու համար. փոխնախարարը` Պռոշյանի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 18:14
Factor TV-ի արձանագրումից հետո ՔԿ-ն կուսումնասիրի ոստիկանի կողմից քաղաքացու ձեռքին հարվածելու դրվագը
28.04.2025 | 18:10
Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը, եթե կարող է կրակը դադարեցվել հիմա․ Ուկրանիայի ԱԳ նախարարն արձագանքել է Պուտինին
28.04.2025 | 18:05
Հայտարարագրման մեջ առկա թերությունը տեխնիկական բնույթ է կրում և առաջիկայում կվերացվի․ Հակոբ Արշակյանն արձագանքել է Factor.am-ի հրապարակմանը
28.04.2025 | 18:01
Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ է հարուցվել // Պուտինը 3-օրյա հրադադար է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2025 | 17:54
Բաքվում շինծու գործերով նիստում Շուշիի ազատագրման մշակման մասին է խոսվել
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցում Հայաստանին նվիրված բաժնում Քաղաքացիական ազատությունների Խոսքի և հավատքի ազատության հատվածում հարց է բարձրացվում՝ կան, արդյո՞ք, ազատ և անկախ լրատվամիջոցներ:

Նշվում է, որ անկախ և հետաքննական լրատվամիջոցները Հայաստանում գործում են համեմատաբար ազատ, և դրանք հիմնականում հրապարակում են առցանց։ Փոքր անկախ լրատվամիջոցները հաճախ ապահովում են ուժեղ լուսաբանում՝ մարտահրավեր նետելով պետական ​​հեռարձակողների և այլ հաստատությունների լրատվամիջոցների նարատիվներին։ Համեմատության համար՝ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված է քաղաքական կամ ավելի մեծ կոմերցիոն շահերի հետ:

2024 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 15 և լրագրողների նկատմամբ ճնշումների այլ ձևերի 71 դեպք, որոնց հեղինակները կապված են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ։ Միջադեպերից շատերը տեղի են ունեցել ապրիլ-հունիս ամիսներին Ադրբեջանի հետ կառավարության սահմանազատման գործընթացի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը ճնշել է ցուցարարներին և առնվազն մեկ դեպքում լրագրողներին հեռացրել է խորհրդարանի մամուլի սրահից: Լրագրողները գնալով ավելի հաճախ են բախվում պետական ​​պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայցերին՝ ի պատասխան նրանց լուսաբանումների: 2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ հայց է ներկայացրել ՍիվիլՆեթի դեմ՝ իր ընտանեկան բիզնեսի վերաբերյալ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի հետաքննության համար։

2024 թվականի հուլիսին Հանրային հեռարձակողի խորհուրդը երկրի Հանրային ռադիոյի նոր տնօրեն ընտրեց այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը գործող նախագահ Գարեգին Խումարյանի հետ, որն այդ տարվա սկզբին հրապարակված հոդվածում քննադատել էր վարչապետ Փաշինյանին։ Խումարյանը պնդում է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և  հայց ներկայացրել դատարան։

Արդյո՞ք անհատներն ազատ են դավանելու և արտահայտելու իրենց կրոնական հավատքը կամ անհավատությունը հրապարակավ և մասնավոր

Ընդգծվում է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչում է որպես «ազգային եկեղեցի», որը պատասխանատու է հայ ազգային ինքնության պահպանման համար։ Բնակչության ավելի քան 97 տոկոսը նույնացվում է որպես հայ առաքելական։ Կրոնական փոքրամասնությունների խմբերի անդամները նախկինում հայտնել են որոշակի խտրականության մասին:

2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն հայտարարել է, որ եզդիները Հայաստանում խտրականության են ենթարկվում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են հետաքննությունը՝ այն որպես հաշվեհարդար և անօրինական որակելով: Գործը կասեցվել է, երբ Սուլթանյանը լքել է երկիրը 2022 թվականին, ըստ տեղեկությունների՝ ոստիկանության սպառնալիքների պատճառով։

Կա՞ ակադեմիական ազատություն և արդյո՞ք կրթական համակարգը զերծ է քաղաքական լայնածավալ ինդոկտրինացիայից

Զեկույցում ասվում է, որ թեև Սահմանադրությունը պաշտպանում է ակադեմիական ազատությունը, վարչական և հավատարմագրման գործընթացները բաց են մնում քաղաքական ազդեցության համար: Կառավարությունն իրավասու է նշանակելու երկրի երեք առաջատար պետական ​​համալսարանների հոգաբարձուների խորհուրդների անդամների մեծ մասին՝ հնարավորություն տալով որոշակիորեն պետական ​​վերահսկողություն ունենալ նրանց հիմնական որոշումների և բարձրագույն ղեկավարության վրա: Գիտնականների շրջանում կա որոշակի ինքնագրաքննություն քաղաքականապես զգայուն թեմաներով: 2024 թվականի սեպտեմբերին Կառավարությունն առաջարկել է օրենսդրության նախագիծ, որն արգելում է համալսարանների ղեկավարներին լինել քաղաքական կուսակցությունների անդամներ և նրանցից պահանջում է դրսևորել քաղաքական չեզոքություն:

Արդյո՞ք անհատներն ազատ են արտահայտելու իրենց անձնական տեսակետները քաղաքական կամ այլ զգայուն թեմաների վերաբերյալ՝ առանց հսկողության կամ հատուցման վախի

Մասնավոր քննարկումները համեմատաբար ազատ են և աշխույժ: Օրենքն արգելում է գաղտնալսումը կամ էլեկտրոնային այլ հսկողությունն առանց դատարանի թույլտվության, թեև դատական ​​համակարգն անկախ չէ և մեղադրվում է իրավապահ մարմինների նկատմամբ անհարկի հարգանք ցուցաբերելու մեջ: 2024 թվականի հունիսին խորհրդարանը նախնական հավանություն է տվել օրենքի նախագծին, որը բիզնեսներից պահանջում է տեղադրել հսկողության տեսախցիկներ և ոստիկանությանն ապահովել տեսախցիկներին շուրջօրյա հասանելիություն: Թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդների կողմից գաղտնիության հետ կապված մտահոգությունների քննադատությունից հետո Կառավարությունը նոյեմբերին հայտարարեց, որ կկասեցնի օրենսդրական նախագիծը:

Ընդգծվում է, որ ըստ 2024 թվականի հունվարի մամուլի հրապարակման՝ 2020 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությամբ բռնության հրահրման վերաբերյալ դատական ​​գործերի գրեթե 95 տոկոսը կապված է եղել վարչապետ Փաշինյանի և նրա համախոհների նկատմամբ ենթադրյալ սպառնալիքների հետ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից պոտենցիալ արգելված հայտարարությունները, ըստ երևույթին, նույն կերպ չեն ենթարկվել քննության։

Ասոցիացիաներ և կազմակերպություններ ստեղծելու իրավունքների հատվածում հարց է բարձրացվում՝ կա՞, արդյոք, հավաքների ազատություն։ Նշվում է, որ հավաքների իրավունքը երաշխավորված է օրենքով, սակայն գործնականում անհետևողականորեն է հարգվում: Ցուցարարները մի շարք հակակառավարական ցույցեր են անցկացրել 2024 թվականի ապրիլից ի վեր, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակում տարածքներն Ադրբեջանին հանձնելու պլանների մասին։ Բողոքի ցույցերի առաջին երկու ամիսների ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, որոշ դեպքերում ոստիկանությունը չափից ավելի ուժ է կիրառել: Հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել հենց այն ժամանակ, երբ Փաշինյանը պետք է ելույթ ունենար պատգամավորների առջև։ Ոստիկանությունն աննախադեպ կերպով կիրառել է հզոր լուսաձայնային նռնակներ, ինչի հետևևանքով ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Նույնքան թվով մարդիկ ձերբակալվել են։

Կա՞ ազատություն ոչ կառավարական կազմակերպությունների համար, հատկապես նրանց, որոնք զբաղվում են մարդու իրավունքների և կառավարման հետ կապված աշխատանքներով

Հայաստանում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ), որոնց մեծ մասը գտնվում է Երևանում: Այս ՀԿ-ները չունեն զգալի տեղական ֆինանսավորում: Քաղաքացիական խմբերը պարբերաբար խորհրդակցում են Կառավարության հետ քաղաքականության հարցերի շուրջ, հատկապես՝ ընտրական, սահմանադրական և հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ: 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հեռացումից ի վեր այնտեղ հիմնված կազմակերպությունները, ինչպիսիք են Hub Artsakh-ը և Ստեփանակերտի մամուլի ակումբը, ազատորեն գործում են Հայաստանում։ Միևնույն ժամանակ, 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված նոր հասարակական կազմակերպությունները կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար կամ իրավական խնդիրների լուծման վրա:

Կա՞ ազատություն արհմիությունների և նմանատիպ մասնագիտական ​​կամ աշխատանքային կազմակերպությունների համար

Օրենքը պաշտպանում է աշխատողների՝ անկախ արհմիություններ ստեղծելու և դրան միանալու, գործադուլ անելու և կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իրավունքը։ Այնուամենայնիվ, այդ պաշտպանությունները պատշաճ կերպով չեն կիրառվում, և գործատուները հիմնականում ի վիճակի են գործնականում արգելափակել արհմիությունների գործունեությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի