Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն․ Էդգար Ղազարյանը նամակներ փոխանցեց պատգամավորներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներն այսօր Ազգային ժողովի բակում էին։ Շարժման անդամ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը խորհրդարանի բոլոր պատգամավորներին ուղղված նամակներ հանձնեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու խնդրանքով։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլոր 107 պատգամավորներին առանձին են դիմում։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց պետք է սկսվի։

«ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորներին ենք հանձնում նամակներ՝ Փաշինյանի իմպիչմենտի պահանջով։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը՝ նկատի ունենալով, որ նախաձեռնության հեղինակ պատգամավորների իրավունքն է առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանն՝ ընդգծելով, եթե իմպիչմենտի համար պետք է հանրային աջակցություն, ապա կոչով հանդես կգան, որ մարդիկ հավաքվեն։

Նախաձեռնության հեղինակ Ղազարյանը նաև նշեց, թե ակնկալում են, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պատգամավորները որոշում կայացնեն։

Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քննադատություններին, թե ինչու իմպիչմենտի գործընթաց չեն սկսում հայտարարել էր՝ «այդ գործիչները նաև իրենց թույլ են տալիս ասելու, որ մենք դեմ ենք իմպիչմենտին՝ մոռանալով, որ իմպիչմենտի մասին առաջինը ես եմ հայտարարել՝ դեռ 2022թ․ օգոստոսին, բացատրել ընթացակարգը։ Մենք ոչ միայն դեմ չենք, այլև՝ պատրաստ ենք խոսելու, քննարկելու և բավարար անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսելու այդ գործընթացը»։

Մանյա Պողոսյան