Դեսպան Վահագն Աֆյանը հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին․ տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։

Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։

Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին: Զրույց է կայացելլ նաև Բանգլադեշի ԱԳ քատուղար (նախարարի առաջին տեղակալ) Մոհամմադ Ջասհիմ Ուդդինի հետ: Իսկ նախորդ օրը ՀՀ դեսպանի և Բանգլադեշի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ գլխավոր վարչության պետի միջև կայացած հանդիպմանը քննարկումներ են ծավալվել երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք նախանշվել են փոխշահավետ գործակցության հետագա խորացման և առաջիկա ընդլայնման ուղիներ:

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահական Բանգաբհաբան նստավայրում դեսպան Վ. Աֆյանն այցելել է երկրի նախագահի և վարչապետի կողմից ստացվող նվերների

Տոշակհանա թանգարան, ուր այցելում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր և որի շինությունը կրում է հայազգի Մանուկի Տուն անունը: ՀՀ դեսպանն այցելել է նաև հին Դաքքայի Արմանիթոլա թաղամասի Հայաստան փողոցում գտնվող, 1781 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցի: