Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Լուրեր

17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
17.07.2026 | 15:31
Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով
17.07.2026 | 15:21
Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով:

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան՝ Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին:

Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը: