Մոսկվային և Բաքվին կապում են դաշնակցային հարաբերությունները․ Գալուզինը վստահ է՝ Բաքվի «Ռուսական տան» իրավիճակի շուրջ լուծում կգտնվի

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ռուսաստանը վստահ է, որ Ադրբեջանում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակին լուծում կգտնվի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք։ Լուծում գտնելու համար պետք է երկխոսություն վարել։ Մենք երբեք չենք դադարեցրել երկխոսությունն Ադրբեջանի հետ»,- ասել է Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվային և Բաքվին կապում են դաշնակցային հարաբերությունները, և «դրանով շատ բան է ասված»։

«Ուստի մենք կցանկանայինք մեր համատեղ օրակարգում առկա կամ նոր ի հայտ եկած հարցերը լուծել հենց դաշնակցային համագործակցության ոգով: Իմ կարծիքով՝ դա ենթադրում է, ի թիվս այլ բաների, մշակութային և հումանիտար ոլորտում զարգացած, լայնածավալ, բազմազան փոխանակումներ։ Համոզված եմ, որ եթե ելնենք մեր դաշնակցային համագործակցությունից, մեր մշակութային կապերի հարուստ պատմությունից, ապա «Ռուսական տան» խնդրին երկուստեք ընդունելի լուծում կգտնենք»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Բաքվի «Ռուսական տունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի