Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 42 երկրի շուրջ 200 դիրիժոր

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 դիրիժոր․ տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութայն հիմնադրամից։

«Հիշեցնենք, որ ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկում է խաչատրյանական մրցույթը։ Այս տարի այն անցկացվելու է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթի առաքելությունն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, նրանց տալ առաջընթացի հնարավորություն և աշխարհում հանրայնացնել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։

Այս տարի մասնակցության համար դիմած դիրիժորները ներկայացնում են աշխարհի 42 երկրներ՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ճապոնիա, ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Վենեսուելա, Հունաստան, Իսրայել, Սինգապուր, Ավստրալիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։

Հետաքրքիր է նաև դիմորդների սեռային համամասնությունը. նրանց շուրջ 70 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են, մոտ 30 տոկոսը՝ իգական։

Նախընտրական փուլի ժյուրին արդեն իսկ իրականացնում է նախնական լսումները, որոնց միջոցով ապրիլի 5-ին կհայտարարվեն 18-20 դիրիժորների անունները, որոնք հնարավորություն կունենան պայքարելու մրցույթի մրցանակային տեղերի համար։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութայն հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս ստուգատեսն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և նախորդ երկու տասնամյակների ընթացքում իր արժանի տեղն է ամրագրել հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթների շարքում»,- ասված է հաղորդագրությունում։