Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության ուղղությամբ իրականացված աշխատանքին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների բարեվարքության համակարգում ներդրված օրենսդրական փոփոխություններին: Մանրամասներ են ներկայացվել նաև հայտարարագրման, մասնավորապես՝ հայտարարագրերի վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ և այլն: Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի, կուսակցությունների ֆինանսական հաշվետվության, ԿԿՀ էլեկտրոնային հարթակի, հակակոռուպցիոն կրթության էլեկտրոնային հարթակի մասին:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, բարեվարքության համակարգի կատարելագործման, հայտարարագրման համակարգի բարելավման և այլ թեմաների շուրջ:

Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն նախադրյալներից է ոչ միայն քաղաքական կամքը, այլ նաև ինստիտուտների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է և չի վերաբերում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Վարչապետի խոսքով, այն պետք է նաև դիտարկել դատաիրավական համակարգի համատեքստում և սոցիալ-հոգեբանական ոլորտում: Այս առումով՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն կրթության քաղաքականությունը և ընդգծել, որ ժամանակին ռազմավարական որոշումներ են կայացվել՝ պետական գերատեսչություններում հակակոռուպցիոն ընկալումների մեծացման նպատակով հաղորդակցություն ապահովել ուղղությամբ: «Դրա կարիքը միանշանակ կա, որովհետև մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և նրա տարբեր դրսևորումների մասին ամեն անգամ և որոշակի պարբերականությամբ թարմացնելը շատ կարևոր է: Այս առումով՝ կարևոր եմ համարում, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները կարողանանք գերատեսչություններում, պաշտոնյաներին և այն մարդկանց, ում դա վերաբերում է, կոմունիկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ աշխատանքը պետք է իրականացնել շարունակական կերպով: