Եթե Թուրքիան ցանկանա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ավելի շուտ ստորագրվի, ապա կստորագրվի․ թուրքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.02.2026 | 15:01
Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում
14.02.2026 | 15:00
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
14.02.2026 | 14:48
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը
14.02.2026 | 14:32
ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները
14.02.2026 | 14:10
ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել Վենեսուելա
14.02.2026 | 13:49
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
14.02.2026 | 13:33
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
14.02.2026 | 13:20
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 13:03
Ղազախ գեղասահորդի սենսացիոն չեմպիոնությունն ու Իլյա Մալինինի ձախողումն Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:52
NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում․ Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել Վրաստանի համար
14.02.2026 | 12:34
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:02
Ներում կշնորհե՞ք Ղարաբաղի ղեկավարներին․ լրագրողը՝ Ալիևին
14.02.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
14.02.2026 | 11:36
Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև
14.02.2026 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 14-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում հյուրընկալել ենք թուրքագետ Նելլի Մինասյանին, զրուցել Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությունից, աշխարհաքաղաքական նոր զարգացումներում Թուրքիայի դիրքավորումից, Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունից և այլն։

Մարտի 19-ից 29-ը Թուրքիայի խոշոր քաղաքներում անընդմեջ ցույցեր էին անցկացվում ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի։ Նշվեց, որ վերջին օրերին, նույնիսկ 2 միլիոնից ավելի մարդ է մասնակցել հանրահավաքներին։ Սակայն նաև հայտարարվեց, որ այսուհետ հավաքվելու են շաբաթը երկու անգամ։ Ի՞նչ եք կարծում շարժումը մարե՞ց, թե այն ինչ-որ պահի նոր թափ կհավաքի։

-Ցույցերը ոչ թե գնում են մարման, այլ իրենք մի նոր ռազմավարություն են որդեգրել։ Առաջամարտիկները երիտասարդներն են, ու նրանք արևմտյան արժեքներով Թուրքիա են ուզում տեսնել։

Որքանով են իրատեսական Թուրքիայում արտահերթ ընտրությունները։ Կարծիք կա, որ դա, նախևառաջ, ձեռնտու է  Էրդողանին։ Սակայն արդյո՞ք Էրդողանի ընկնող վարկանիշը թույլ կտա ևս մեկ անգամ հաղթել։

-Արտահերթ ընտրությունները Թուրքիայում ամենաշատ քննարկվող թեմաներից է, ընդ որում, այդ մասին առաջինը սկսեցին խոսել ընդդիմադիրները, երբ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարան, այսինքն՝ իրենք առավելություն ձեռք բերեցին Էրդողանի նկատմամբ։ Սակայն արտահերթ ընտրությունների հարցը փակված չէ նաև իշխանությունների կողմից։ Կարծում եմ, իրենք նախ՝ հարմար իրավիճակ կստեղծեն, ապա նոր միայն կգնան արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում 2028 թվականին Էրդողանը չի կարող նախագահ առաջադրվել։

-Որքան էլ Իմամօղլուն հայտնի է իր արևմտամետ հայացքներով, ի՞նչ եք կարծում, թուրք որ քաղաքական գործչի հետ կցանկանար շարունակել աշխատել Արևմուտքը՝ Էրդողանի՞, թե՞ Իմամօղլուի։

– Այս պահին, այսպիսի Թուրքիա՝ ավելի թույլ ու ոչ միայն տնտեսապես թույլ, նաև ներքին  ցնցումների եզրին կանգնած Թուրքիան շատ ձեռնտու է արևմտյան պետություններին։ Ըստ էության, կուզեն Իմամօղլուին տեսնել Թուրքիայի հաջորդ նախագահի պաշտոնում, բայց, այնուամենայնիվ, այսօրվա ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ առայժմ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան ավելի ձեռնտու է արևմտյան ընդհանուր ռազմավարության մեջ։

-Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը  համաձայնել էին, որ Հարավային Կովկասում էսկալացիան՝ ցանկացած դրսևորմամբ, անընդունելի է։ Ապա Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը խնդրել էր, որ վերջինս աջակցի Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը։ Ինչպե՞ս կբացատրեք ԱՄՆ-ի այս դիրքավորումը։

-ԱՄՆ-ի դեռ նախորդ իշխանություններն էլ ներկայացնում էին, որ դեմ են տարածաշրջանում էսկալացիային և կողմնակից են խաղաղության հաստատմանը, իսկ դա հնարավոր է եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև գոնե փաստաթուղթ ստորագրվի, հետո՝ ինչ-որ մեխանիզմներ կիրառեն։ Իմ կարծիքով, պատահական չէ, որ Ռուբիոն հենց Թուրքիայի միջնորդությանն է դիմում, քանի որ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և ընդհանրապես որոշումներ կայացնելու տեսանկյունից Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի։ Ես այն կարծիքին եմ, որ  եթե Թուրքիան ցանկանա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ավելի շուտ ստորագրվի, ապա կստորագրվի։ Ադրբեջանը դիմում է նման գործողությունների և ագրեսիվ հռետորաբանության, որովհետև կա Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի հարավկովկասյան ռազմավարության մի մասն են կազմում։ Հետևաբար՝ եթե Թուրքիան ուզենա դրական նպաստել այս գործընթացին, ինքը կարող է։ Օրինակ՝ կարող է բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել Բրազիլիայում հրապարակվող օրաթերթերից մեկին ու նշել, որ՝ «Եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, ապա դա կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Արևմուտքը Թուրքիայի վրա այնպիսի ճնշում գործադրի, որ Հայաստանի արտգործնախարարի այս պնդումը իրականություն դառնա։ 

-Միրզոյանի այդ պնդման հետ համաձայն եմ։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ոչ թե Ադրբեջանն է Թուրքիային օգտագործել, այլ հակառակը՝ Ադրբեջանն է Թուրքիայի համար գործոն ու առաջին հերթին մեր դեմ։ Ու կարծում եմ, այո՛, եթե Թուրքիան ցանկանա՝ կկարողանա դրական դեր խաղալ ու դրանով, կարող է տարօրինակ թվալ, Թուրքիայի դերը ավելի կբարձրանա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում։

 

Անահիտ Խաչատրյան