Մարտուն Գրիգորյանը որոշում ունի․ Արթուր Վանեցյանը հորդորում է սպասել

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունները։

Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքեց՝ «սպասենք»։

Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, անկուսակցական է, պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, սակայն դաշինքի առաջնորդը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Հայրենիք» կուսակցությունը, որը ևս դաշինքում էր, 2022-ին դուրս եկավ՝ առանց պատճառների մասին խոսելու։

Նշենք, որ Գյումրիի արտահերթ ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը դեռ չի հայտնել՝ ում է աջակցելու և ինչպես է վարվելու։ Միայն մարտի 31-ին՝ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում  հակիրճ գրառում էր արել, որ վերահաստատում է` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, ավագանու կազմ անցած ընդդիմադիր մյուս 3 թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել էր «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով և ստացել 20,48 % ձայն։

Վարդան Ղուկասյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով Մարտուն Գրիգորյանի լռությունը իրենց մեջ եղած անձնական խնդիրներով պայմանավորված չէ, թե ինչ նկատի ունի՝ չմանրամասնեց։

 

Արփի Հակոբյան