«Թող ընդդիմությունը հասկանա` ինչ է անում». Սարիկ Մինասյանի շտաբից մեկնաբանություն չունեն

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ն այսօր այցելեց ՔՊ կուսակցության գրասենյակ, բայց մեզ չհաջողվեց զրուցել Գյումրիի արտահերթ ընտրություններում 36,21 տոկոս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի հետ:  Մինասյանը նաև հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը մեզ փոխանցեց, որ մեկնաբանելու բան չունեն։ «Թող ընդդիմությունը հասկանա՝ ինչ է անում»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք ընտրությունների արդյունքներին իշխանության թեկնածուն միայն ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել, որում ասված է։

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:
Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:

Նշենք, որ հայտնի չէ «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը. նա երեկ օրվա վերջում խախտեց լռությունը` վերահաստատելով իր մոտեցումը՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, սակայն չհստակեցնելով՝ արդյոք դա նշանակում է, որ պատրաստ է աջակցել ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին։

Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մյուս թեկնածուները` Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, երեկ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել «Հայաստանի կոմունիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը ընդդիմադիր թեկնածուներից առավելագույն ձայներն է ստացել:

Արփի Հակոբյան