Բողոքի ակցիա Վրաստանում․ Զուրաբիշվիլին հայտարարել է «դիմադրության հարթակի» ստեղծման մասին

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Վրաստանում լայնամասշտաբ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ նվիրված 1991 թվականին երկրի անկախության վերականգնման հանրաքվեի տարեդարձին։ Հանրահավաքն անցկացվել է «Ժողովրդական գարունն է գալիս» կարգախոսով։ Միջոցառման ժամանակ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «դիմադրության հարթակի» ստեղծման մասին, գրում է Current time-ը։

Զուրաբիշվիլին, որը չի ճանաչում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու և «խղճի բանտարկյալներին» ազատ արձակելու համար, փողոցային ցույցերից բացի, անհրաժեշտ է նաև քաղաքական ձևաչափ, և առաջարկել է ստեղծել «դիմադրության հարթակ»։

«Այս հարթակի հիմնական սկզբունքն այն է, որ այն բաց է բոլոր եվրոպամետ կուսակցությունների և խմբերի համար, որոնք պատրաստ են մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները և աջակցել բողոքի երկու հիմնական պահանջներին՝ նշանակել նոր արդար ընտրություններ և ազատ արձակել խղճի բանտարկյալներին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա ելույթի ժամանակ որոշ ցուցարարներ պահանջել են գնահատական ​​տալ նախկին իշխանությունների, այդ թվում՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ գործունեությունը քննելու համար ստեղծված խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովին։ Զուրաբիշվիլին հանձնաժողովի աշխատանքը անվանել է «զզվելի»՝ նշելով, որ այն ծառայում է ոչ թե պատմության ըմբռնմանը, այլ վրացական բանակի և հասարակության վրեժխնդրությանն ու բարոյալքմանը։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ևս ներկայացել են խորհրդարանի մոտ անցկացվող հանրահավաքին՝ պահանջելով ազատ արձակել նրան և ձեռքներին համապատասխան պաստառներ են պահել։ Ցուցարարներից ոմանք սկսել են օգտագործել պիրոտեխնիկա, այդ թվում՝ հրավառություն արձակել խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Ուժայիններն առանց միջամտելու հանգիստ հետևել են տեղի ունեցող իրադարձություններին, չնայած հրավառությունն օրենքով արգելված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի