Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով․ Վասիլիս Մարագոս

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցությամբ։

Ծրագրի նպատակը Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումն ու ինքնազբաղ արվեստագետների մասնագիտական կարողությունների և ցանցային համագործակցության հմտությունների զարգացումն է։ Ստեղծարար տնտեսության աջակցումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության և Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրի գերակայություններից։

ԵՄ ֆինանսավորմամբ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին 3 տարի առաջ մեկնարկած համագործակցության համար, որը, ըստ նրա, մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է բերում:

«Արձանագրած առաջընթացը մեզ թույլ է տալիս ամեն հաջորդ փուլում նոր խնդիրներ լուծելու վստահություն ունենալ: Ստեղծարար արդյունաբերության ոլորտում այսօր արդեն կարող ենք խոսել նոր փուլի մասին, որը մշակույթի ոլորտում հանրային տեսանելիություն ունեցող փոփոխություններ պետք է բերի։ Ակնհայտ է, որ հանրության շրջանում մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխության լուրջ կարիք ունենք, և այս առումով համատեղ աշխատանքներն ուղղված են մշակույթի ինքնաբավության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մշակույթի ոլորտը կարող է դառնալ ոչ միայն հասարակության, այլև տնտեսության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի հասարակության ու տնտեսության համար կարևոր բաղադրիչների զարգացմանը և նպատակ ունի խթանել տաղանդը, նորարարությունն ու ստեղծարարությունը։

«Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով, ինչպես նաև մարդկանց տաղանդով ու ստեղծագործականությամբ: Մենք այստեղ ենք՝ այդ գործընթացին աջակցելու համար»,- ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ թեև «Կատապուլտ» ծրագիրն ավարտվում է, բայց մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակվելու է՝ դառնալով ավելի ամուր։