Ուսումնասիրվել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաև Ֆրանսիայի ՆԳՆ կառուցվածքը։

ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ և Վալանս քաղաքների վարչական հրշեջ-փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների և անձնակազմի կառավարման մեխանիզմները՝ Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման և հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին և դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ-փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի (ENSOSP) ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ-փրկարարների և կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական և քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Մի շարք քննարկումներ տեղի են ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, INSARAG ՔՈՓ թիմերի և շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։