Հոբելյանական TOON EXPO 2025-ը` Մոսկվայում, հունիսի 27-29-ը. ցուցահանդեսը դուրս է գալիս ՀՀ սահմաններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսը՝ TOON EXPO-ն, ընդլայնում է իր սահմանները և դուրս գալիս միջազգային շուկա։ Հունիսի 27-ից 29-ը ցուցահանդեսը կմեկնարկի Մոսկվայում՝ ներկայացնելով հայկական շուկան։ Այն կանցկացվի «Тимирязев» ցուցահանդեսային կենտրոնում, կազմակերպիչը «Big Projects» ընկերությունն է ։

TOON EXPO MOSCOW 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք է, որտեղ կներկայացվեն ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից։ Առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալություններն ու ներդրումային ընկերությունները կներկայացնեն բացառիկ առաջարկներ։

Ցուցահանդես-վաճառքի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ ավելի քան 50 ընկերության ներկայացրած հատուկ առաջարկներին, և ձեռք բերել բնակարաններ հատուկ պայմաններով։ Մասնակից կազմակերպությունների համար գործելու են B2B համագործակցության հատուկ պայմաններ։

2022 թվականից TOON EXPO-ն 4 անգամ հաջողությամբ անցկացվել է Երևանում՝ ապահովելով սպասվածից ավելի մեծ արդյունքներ։ Հունիսին Մոսկվայում  կայանալիք ցուցահանդեսից հետո ТOON EXPO-ն կրկին կանցկացվի Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսի այցելուներն ու մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու կառուցապատման, անշարժ գույքի, բանկային և հարակից այլ ոլորտների ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Եվ սա դեռ ամենը չէ․ նոյեմբերի 23-25-ը TOON EXPO-ն կանցկացվի Լոս Անջելեսում, սակայն կազմակերպիչները դեռ չեն բացահայտում բոլոր մանրամասները։

«Big Projects» ընկերության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնադիրները նշեցին, որ իրենց ուսումնասիրությունները, ինչպես նաև կառուցապատողներից և անշարժ գույքի գործակալություններից ստացված տվյալները վկայում են, որ սփյուռքի հայերը մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ։ Սա է հիմնական պատճառը, որ TOON EXPO-ի աշխարհագրությունն ընդլայնվում է։

Networking Day միջոցառման ավարտին «Big Projects» ընկերությունը շնորհակալագրեր հանձնեց TOON EXPO-ի շրջանակում գործընկեր կազմակերպություններին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան